Վատիկանից հայտնել են Պապի առողջական վիճակի բարելավման մասին
copy image url

Վատիկանից հայտնել են Պապի առողջական վիճակի բարելավման մասին

Արտաքին 1 ամիս առաջ - 22:08 27-02-2025
Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից հինգշաբթի առավոտյան հայտնել են, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը լավ քնել է և առավոտյան առաջին կեսն անցկացրել է հանգստի վիճակում։

Նախաճաշից հետո Սրբազան Հայրը շարունակել է բուժումը՝ բազկաթոռին նստած։

Նա տեղեկացվել է իր համար աղոթելու բազմաթիվ նախաձեռնությունների մասին և բարձր տրամադրություն ունի, գրում է Vatican News-ը։

Շաբաթ օրը՝ մարտի 1-ին նախատեսված հոբելյանական ունկնդրությունը չեղարկվել է։




Ամենից շատ դիտված