Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը
copy image url

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը

Ներքին 1 ամիս առաջ - 19:27 27-02-2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն այսօր ընդունել են Համաշխարհային բանկի առաքելությանը:

Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ՀԲ կողմից ներկայացված «Աշխատատեղերի ստեղծման աջակցության և սոցիալական ինտեգրման» ծրագրի մանրամասները, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք նպատակ ունեն նպաստելու վերջերս հաստատված Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված նպատակների իրականացմանը՝ ի աջակցություն աշխատունակության բարձրացմանն ու սոցիալական ինտեգրմանը:

Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է իր դիտարկումները ՀՀ երկրորդային քաղաքների զարգացման, արդյունաբերական գոտիների ստեղծման, ներդրումների ներգավման և ձեռնարկատիրության խթանման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված