Լեգիտիմ ընտրություններով հաղթելու է մեր Սարիկը․ այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը
Նրա խոսքով՝ չի կարելի Երևանից գալ, Գյումրին դարձնել քաղաքական թատերաբեմ, խառնել, հետ գալ: Նկատի ունեմ բոլոր այն ուժերին, որոնք Գյումրի մտել են քաղաքական նկատառումներով 2026 թվականի համար, ոչ թե Գյումրիում ընտրություններ կամ ՏԻՄ ընտրություններ կազմակերպելու համար:
«Եթե նպատակը Գյումրին չէ, այլ նպատակը 2026 թվականի ԱԺ-ն է, ինձ համար դա շատ վատ է, որովհետև Գյումրին, գյումրեցին և Գյումրու քաղաքապետի պաշտոնը խաղաքարտ չէ հետագայում օգտագործելու համար, որովհետև այդ քաղաքում ապրելու են գյումրեցիները, շարունակելու են ապրել ու զարգանալ այդ քաղաքի բնակիչները: Դարձնել խաղաքարտ Գյումրին ու Գյումրու քաղաքապետի պաշտոնը հետագայում այլ դիվիդենտներ շահելու համար, ես՝ որպես գյումրեցի, ասում եմ՝ անթույլատրելի է»,- ասաց նա: