Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ադրբեջանին այնպիսի առաջարկ կանի, որից հետո Ադրբեջանը չի կարող հրաժարվել խաղաղության պայմանագրից։
Վարչապետը, սակայն, հստակ չէր հայտնել, թե ինչ առաջարկի մասին է խոսքը։
Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներից հետաքրքրվեց՝ արդյոք հավատո՞ւմ են, որ Նիկոլ Փաշինյանը այնպիսի առաջարկ կներկայացնի, որ Ադրբեջանը կկնքի խաղաղության պայմանագիր։
Քաղաքացիներից շատերը, փաստորեն, վարչապետի նկատմամբ նման հավատ չունեն։
«Նիկոլ Փաշինյանին ո՞նց կարելի է հավատալ, գլխաշորս Նիկոլի հավատն է»,- ասաց հարցվածներից մեկը։
Անցորդներից մեկն էլ նշեց, որ Ադրբեջանի ղեկավարը քոչվոր ցեղի ղեկավար է, հոգեկան հիվանդ։
«Ադրբեջանի ղեկավարը ոչինչ չի ընդունի, նրա նպատակն է գրավել Հայաստանը, որը ծոծրակը կտեսնի, բայց դա չի տեսնի»,-ասաց նա։
«Ինչ առաջարկ էլ ներկայացնի, նրանք, միևնույնն է՝ չեն կնքի խաղաղության պայմանագիր։ Միակ առաջարկը, որ կարող է ներկայացնել, դա այն է, որ Հայաստանը հանձնի իրենց»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։