Հնդկական նոր հեռահար հետախուզական ԱԹՍ
copy image url

Հնդկական նոր հեռահար հետախուզական ԱԹՍ

Արտաքին 1 ամիս առաջ - 15:15 26-02-2025
Հնդկական Dynauton Systems ընկերությունը ներկայացրել է Հնդկաստանի առաջին «Sub-Medium Altitude Long Endurance» (Sub-MALE) դասի Q անօդաչու թռչող սարքը, որը կոչվում է Cheel: Անօդաչու թռչող սարքը, որը նախատեսված է հեռահար թռիչքների, հետախուզման և հսկողության համար, նշանակալի քայլ է Հնդկաստանի համար՝ տեղական ԱԹՍ-ների մշակման ոլորտում:

Cheel անօդաչու թռչող սարքը նախատեսված է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական կիրառությունների համար, այդ թվում՝ սահմանների հսկողության, հետախուզական տվյալների հավաքման, աղետների արձագանքման և իրավապահ համակարգի գործողությունների համար: Այն կիրառում է արբանյակային կապի միջոցները, այսինքն օպերատորը սարքի հետ կապ է հաստատում արբանյակի միջոցով, ինչը խիստ նվազեցնում է հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի ազդեցությունն այս աթս-ի վրա: Այն կարող է օդում մնալ մինչև 8 ժամ և գործողություններ իրականացնել մինչև 300 կմ հեռավորության վրա:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված