ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ երեկ՝ փետրվարի 24-ին, Երևանում շտապօգնության բժիշկների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:40-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 23։30-ի սահմաններում Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք հարձակվել են շտապօգնության աշխատակիցների վրա։
Տեղում ոստիկանները նշված վայրից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության կենտրոնականի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզում հաշվառված 37-ամյա Գագիկ Միսակյանին և Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Շավարշ Ասատրյանին։
Անձնական խուզարկությամբ Գ. Միսակյանի մոտ հայտնաբերվել է ապակե գլանակ՝ կիսով չափ լցված դեղնականաչավուն զանգավածով, ընդհանուր 6.2 գրամ երկու փաթեթ՝ դեղնականաչավուն զանգավածով, իսկ Շ. Ասատրյանի մոտ հայտնաբերվել է ընդանուր 0.4 գրամ դեղնականաչավուն զանգվաված։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում