Արտաշատի դեղատներից մեկում տեղի է ունեցել էլեկտրալարերի կարճ միացում․ shamshyan.com
copy image url

Արտաշատի դեղատներից մեկում տեղի է ունեցել էլեկտրալարերի կարճ միացում․ shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 19:31 25-02-2025
Այսօր՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում գործող դեղատներից մեկում ծուխ է նկատվում։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները և փրկարարները հոսանքազարկել են դեղատունը, ապա պարզել, որ կարճ միացում է տեղի ունեցել առաստաղի հատվածում և եթե ժամանակին չհոսանքազրկվեր շինությունը ապա կրակը կտարածվեր ամբողջ դեղատնով։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված