Բելառուսում հետապնդման ենթարկված բլոգեր Բելլա Բաբախանյանը ժամանել է Հայաստան
copy image url

Բելառուսում հետապնդման ենթարկված բլոգեր Բելլա Բաբախանյանը ժամանել է Հայաստան

Ներքին 1 ամիս առաջ - 23:59 24-02-2025
Բլոգեր Բելլա Բաբախանյանը, որը Բելառուսում ձերբակալվել էր «Ադրբեջանի իշխանություններին զրպարտելու համար», ժամանել է Հայաստան:

Լրագրողների հետ զրույցում Բելլան ասաց, որ 14 օր եղել է կալանավորված և նշեց. «Անդրանիկի գերեզմանի մոտ տեսանյութ էի նկարահանել, որտեղ ասել էի՝ Անդրանիկ, ժամանակին պետք է բոլորին ոչնչացրած լինեիր, որ այսօր «Եռաբլուր»-ը չլիներ: Հենց այդ տեսանյութն է շատ ցավեցրել ադրբեջանցիներին»:

Բլոգերը հայտնեց նաև, որ մտածում է Հայաստանում մնալու մասին, որովհետև ուրիշ երկրներն արդեն վտանգավոր են իր գործունեության համար:

Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանը հնարավոր բոլոր ջանքերը գործադրել էր՝ հայ բլոգերին աջակցություն կազմակերպելու համար։

Ամենից շատ դիտված