ՀԱՄԱՍ-ը կոչ է անում ստիպել Իսրայելին ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին
copy image url

ՀԱՄԱՍ-ը կոչ է անում ստիպել Իսրայելին ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին

Արտաքին 1 ամիս առաջ - 13:36 23-02-2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին և ողջ միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ ազատ արձակելու պաղեստինցի բանտարկյալներին, որոնք պետք է ազատ արձակվեին շաբաթ օրը: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Իզզաթ ալ-Ռիշկայի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման տելեգրամյան ալիքում։

«ՀԱՄԱՍ-ը խստորեն դատապարտում է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը հետաձգելու Իսրայելի որոշումը. այս քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս համաձայնագրի պայմանները չկատարելու մյուս կողմի պատրաստակամությունը: Մենք պահանջում ենք, որ միջնորդները և ողջ միջազգային հանրությունը ճնշում գործադրեն Իսրայելի վրա և ստիպեն նրան առանց հապաղելու ազատ արձակել մեր բանտարկյալներին բանտից»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված