Ֆրանսիան և Բրիտանիան ծրագրում են 30 հազար խաղաղապահ տեղակայել Ուկրաինայում. WSJ
copy image url

Ֆրանսիան և Բրիտանիան ծրագրում են 30 հազար խաղաղապահ տեղակայել Ուկրաինայում. WSJ

Արտաքին 1 ամիս առաջ - 10:13 23-02-2025
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները դիտարկում են Ուկրաինա մինչև 30 հազար խաղաղապահ ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով եվրոպական քաղաքական շրջանակների աղբյուրները։

Ըստ նրանց՝ Լոնդոնն ու Փարիզը զորքերի տեղակայումը կապում են հրադադարի համաձայնության ձեռքբերման հետ։ Այնուհետև Բրիտանիան և Ֆրանսիան ակնկալում են օգտագործել ամերիկյան ռազմական հնարավորությունները խաղաղապահ ուժերին սպառնալիքներից պաշտպանելու համար:

Այդ նպատակին կարող են ծառայել արդեն Եվրոպայում գտնվող ՀՕՊ համակարգերը, պարզաբանել են աղբյուրները։ Նախաձեռնության հաջողությունն առաջին հերթին կախված է եվրոպացի առաջնորդների կարողությունից՝ համոզելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցել խաղաղապահներ տեղակայելու ծրագրին։

Ամենից շատ դիտված