«Երեմյան Փրոջեքթս»-ի 2000 աշխատակիցներ 1 ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում
copy image url

«Երեմյան Փրոջեքթս»-ի 2000 աշխատակիցներ 1 ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում

Ներքին 1 ամիս առաջ - 16:29 22-02-2025
Վերջին մեկ ամսվա ընթացքում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել:

Oragir.News-ի տեղեկություններով՝ վերջին անգամ աշխատողները վճարվել են հունվարի սկզբին, ինչը փաստացի նշանակում է, որ նրանց աշխատավարձը մեկ ամսից ավելի ուշացել է: Սա ոչ միայն ֆինանսական լուրջ խնդիրներ է առաջացնում աշխատակիցների համար, այլև իրավական տեսանկյունից լուրջ խախտում է՝ հակասելով աշխատանքային օրենսգրքին:

Oragir.News-ը փորձեց պարզել իրավիճակի մանրամասները։ Ընկերությունից հաստատեցին՝ պատճառաբանելով, որ ուշացումները կապված են ֆինանսական փոփոխությունների հետ: «Երեմյան Փրոջեքթսը» նաև հայցեց աշխատակիցների ներողամտությունը, սակայն, ինչպես իրավաբանները կարող են փաստել, սա ոչ մի կերպ փոխհատուցում չի համարվում։ Աշխատակիցները շարունակում են սպասել իրենց վաստակած գումարներին՝ առանց հստակ ժամկետի, թե երբ դրանք կվճարվեն:

Oragir.News-ի տեղեկություններով՝ ուշացումներ են եղել նաև Պրոմոների համար նախատեսված գումարների փոխանցման ժամանակ: Ոմանք այս գումարները ստացել են ոչ թե ամբողջությամբ, այլ մաս-մաս, ընդ որում՝ մի մասը փոխանցվել է անկանխիկ, իսկ մյուս մասը՝ ծրարներով:

Չնայած ընկերության՝ ֆինանսական դժվարությունների մասին հայտարարությանը, որոշ տեղեկությունների համաձայն՝ աշխատավարձերի ուշացման պատճառը կարող է կապված լինել «Երեմյան Փրոջեքթս»-ի նոր ռեստորանի կառուցման հետ, սակայն այս մասին ընկերությունը մեզ տեղեկություն չտրամադրեց:

Այսպիսով, ընկերությունը փաստացի իր աշխատակիցներին ֆինանսական ճգնաժամի առաջ է կանգնեցրել, սեփական բիզնես շահերն առաջնային համարելով:

Ամենից շատ դիտված