Արտաշատում հոսանք չկա. մարդիկ մնացել են ցրտի ու մթի մեջ
copy image url

Արտաշատում հոսանք չկա. մարդիկ մնացել են ցրտի ու մթի մեջ

Ներքին 1 ամիս առաջ - 18:26 21-02-2025
Երեկ՝ փետրվարի 20-ին, Oragir.News էին ահազանգել մի շարք քաղաքացիներ, տեղեկացնելով, որ Արտաշատում էլեկտրամատակարարումը դադարեցվել է։ Քաղաքացիները բողոքել են, որ այս եղանակային պայմաններում մարդկանց թողել են առանց ջեռուցման։

Oragir.News-ը խնդիրը հասկանալու նպատակով կապ հաստատեց Արտաշատի համայնքապետարանի մամուլի խոսնակի հետ։

«Ըստ մեզ հասած տեղեկատվության՝ չնախատեսված վթարային իրավիճակ է եղել, և աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ։ Ի պատասխան քաղաքացիների բողոքի էլ, մենք ո՞նց պետք ա գուշակեինք, որ վթար ա ու տեղեկացնեինք։ Ինչ-որ համապատասխան ընկերություններ կան, որոնք պետք է տեղեկացնեին բնակիչներին։ Մեզ ընդամենը տեղեկատվություն է հասել, որ վթար է։ Մենք էլ բնակիչներին չենք կարողացել նախազգուշացնել, բայց տեղեկացրել ենք, որ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ, երբ որ լինի՝ կլինի»,- նշեց մամուլի խոսնակը։

Նաև հավելեց, որ համայնքապետարանը երեկվանից շուրջօրյա ռեժիմով աշխատում է՝ հատուկ հերթապահություն է սահմանված ձյան իրավիճակով պայմանավորված, և ներկայումս նաև համապատասխան կերպով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում։

Ամենից շատ դիտված