Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար
copy image url

Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար

Ներքին 1 ամիս առաջ - 13:45 21-02-2025
Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար. գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, ոչ ալկոհոլային խմիչքներ, մակարոնեղեն, թեյը և սուրճ, կենդանական և բուսական յուղեր, շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերք, պահածոյացված մթերք, գարեջուր և գարեջրային խմիչքներ: Հայտնում են ՊԵԿ-ից:

Նույնականացման միջոցներով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է էլեկտրոնային եղանակով գրանցվի ազգային օպերատորի՝ E-mark համակարգում՝ ստանալով համակարգի հասանելիություն։