«Իմ համակիրների մի մասը չի ընդունում երրորդ նախագահին, նույնն էլ երրորդ նախագահի թիմում է»,-այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի չմիավորվելուն։
Նախկին նախագահը ընդգծել է, որ ուժերը միացնելը երբեք ինքնանպատակ չի լինում։
«Միացնում են այն ժամանակ, երբ սիներգիայի էֆեկտ է ստացվում, օրինակ 5+5 -ը դառնում է 12, 14։ Եթե 5+5-ը դառնում է 7, ուժերը չեն միացնում։ Մեր մոտ պատկերն այնպիսին է, որ սիներգիան չի աշխատելու։ Եթե մենք փորձենք միասին ինչ-որ բան անել, իմ համակիրների մի մասը, որը չի ընդունում երրորդ նախագահին, կհեռանա»,-հայտարարել Ռոբերտ Քոչարյանը։
Oragir.News-ը հարցախույզի միջոցով փորձել է քաղաքացիներից հետաքրքվել, իրենց կարծիքով ինչու՞ չեն միավորվում ընդդիմադիր ուժերը։
Շատերն այն կարծիքին են, որ բովանդակային իմաստով Հայաստանում չկա ընդդիմություն, խոշոր հաշվով նրանք այլևս ասելիք չունեն։
Մանրամասները` տեսանյութում։