Նորակառույցում բնակարան, Land Rover, 42 մլն դրամ եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ ունեցվածքը

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:16 20-02-2025
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում, իսկ թե ինչ ունեցվածք ունեն նրանք իրականում, կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Ալեն Սիմոնյանի և նրա կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հայտարարագրերը։ Հիշեցնենք՝ քաղաքացիների վրա թքող Ալեն Սիմոնյանը 2018-ի իշխանափոխությունից հետո 6-րդ գումարման խորհրդարանում մի կարճ շրջան եղել է շարքային պատգամավոր՝ «Ելք» խմբակցությունից, 2019-2021 թվականներին՝ 7-րդ գումարման խորհրդարանի փոխնախագահ, իսկ 8-րդ գումարման խորհրդարանում՝ 2021-ի օգոստոսի 2-ից առ այսօր վերջինս զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը։

2023 թվականի հաշվետու տարում Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Այս բնակարանը, որը գտնվում է Արշակունյաց պողոտայի «Բյուրեղ» բնակելի թաղամասում, Սիմոնյանը ձեռք էր բերել դեռևս 2022 թվականին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Ալեն Սիմոնյանը 53 մլն 806․000 դրամ փոխառություն է ունեցել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից, որն էլ հենց կառուցում է «Բյուրեղ» բնակելի թաղամասը և պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին։ 2023 թվականին Ալեն Սիմոնյանն ունեցել է 22 մլն 692․300․18 դրամ եկամուտ։ Այս գումարից 17․944․574 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 3 մլն 299․665 դրամը ՀՀ Ֆինանսների նախարարությունից, իսկ 353.46 դոլարը Հայէկոնում բանկից ստացած փոխառությունը։

Ալեն Սիմոնյանը եկամուտներ է ստացել նաև լրագրողների և հասարակական-քաղաքական գործիչների հետ ունեցած դատական հայցերից, մասնավորապես՝ 257․000 դրամ լրագրող Անի Գևորգյանից, 240․000 դրամ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանից, 814․000 դրամ Գեղամ Սիմոնյանից։ Սիմոնյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 858․410,9 դրամ և 705․7 դոլար, որը տարեվերջին կազմել է 1 մլն 692․058․2 դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 63․693․429.03 դրամ։ Ալեն Սիմոնյանն իր եկամուտներից ընդհանուր 9 մլն 103․148 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, իր հայտարարագրում նշել է Երևանի կենտրոնում գտնվող մի բնակարան, որը վերջինս ձեռք է բերել դեռևս 2014 թվականին։ Բնակարանը տարեվերջին պահպանվել է։ Ի տարբերություն իր ամուսնու՝ Մարիամ Մարգարյանը հայտարարագրել է նաև ավտոմեքենա․ 2021 թվականի արտադրության Land Rover՝ գնված 2021 թվականին։

Այս ավտոմեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։ Մարիամ Մարգարյանը նույնպես իր հայտարարագրում նշել է 53 մլն 920․000 դրամ փոխառությունը՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից։ Ընթացիկ տարում Ալեն Սիմոնյանի կինը ունեցել է 20 մլն 44․255 դրամ եկամուտ, որից 8․192․002 դրամը «ՖՐԻ ՆՅՈՒԶ»-ից, իսկ 600․000 դրամը «ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ»-ից ստացած աշխատավարձն է, 10․800․000 դրամը Էֆ ԷՄ ԷՖ Գրուպ ՍՊԸ-ից, 447․003 դրամը ԱմերիաԲանկ ՓԲԸ-ից վարկի տեսքով ստացած փոխառությունը, ևս 5250 դրամ՝ վերջինս ստացել է ՀՀ Ֆինանսների նախարարությունից։

2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Մարիամ Մարգարյանի վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 42 մլն 979․193 դրամ։ Ալեն Սիմոնյանի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 9457 դրամ, որը տարեվերջին կազմել է 11,884.68 դրամ։ Վերջինս որպես կանխիկ դրամ տարեսկզբին հայտարարագրել էր 2 մլն 500․000 դրամ և 2100 դոլար, որը տարեվերջին կազմել է 3 մլն 300․000 դրամ և 1500 դոլար։ Մարիամ Մարգարյանն իր եկամուտներից 6 մլն 522,211 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում