Վերցնել բահերն ու հայդե ձյուն մաքրելու. պրակտիկ լուծում Տիգրան Ավինյանից
copy image url

Վերցնել բահերն ու հայդե ձյուն մաքրելու. պրակտիկ լուծում Տիգրան Ավինյանից

Ներքին 2 ամիս առաջ - 21:30 20-02-2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռևս 2016 թվականին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ առաջարկելով շատ պարզ և պրակտիկ լուծում, թե ինչ անել այն դեպքում, երբ առատ ձյան պատճառով տեխնիկան չի բավականացնում՝ փողոցները մաքրելու համար:

«Եթե ձյուն մաքրելու տեխնիկա չկա, լուծումը հետևյալն ա. քաղաքապետարանի անձնակազմը, Տարոնի գլխավորությամբ, վերցնում են բահերը (լապատկա) ու հայդե փողոցներով ձյուն մաքրելու»,- գրել է նա:

Հավանաբար քաղաքապետը մոռացել է իր իսկ առաջարկած պարզունակ լուծումը, այլապես կանգառներում ժամերով ավտոբուսների սպասող քաղաքացիներն ականատես կլինեին, թե ինչպես են քաղաքապետն ու իր աշխատակիցները «լապատկայով» ձյուն մաքրում:


Ամենից շատ դիտված