ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է մեղադրական հայտարարություններ հնչեցնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին։ Այս անգամ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինա այցի ժամանակ Զելենսկին կոպիտ է վարվել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ։
Թրամփի խոսքով՝ Բեսենթի ժամանելուն պես պարզվել է, որ Զելենսկին քնած է և անհասանելի է հանդիպման համար։ «Նա ժամեր շարունակ գնացել է գնացքով, և դա վտանգավոր ճանապարհորդություն է, և մենք խոսում ենք ֆինանսների նախարարի մասին․․․Նա գնացել է փաստաթուղթ ստորագրելու և վերադարձել ձեռնունայն»,-ասել է Թրամփը։