Oragir.News-ի տեղեկություններով, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը (Դվինի Արտակ) պատրաստվում է վաճառել հյուրանոցը։
Ըստ ՀՀ օրենսդրության՝ հյուրանոցը համապատասխանում է խաղատուն դառնելու պահանջներին։
Ըստ մեր աղբյուրի՝ ընթացող բանակցություններում քննարկվում է նաև այն տարբերակը, որ վաճառվի հյուրանոցի միայն մի մասը։
Oragir.News-ը տեղեկությունը ճշտելու և որոշ հարցերի պատասխանները ստանալու համար կապ հաստատեց «Թովմասյան» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի հետ, ով նշեց, որ գտնվում է ֆիզարձակուրդում։
«Ես հիմա ճշտեմ, թե ով է պատասխանատու ձեր հարցերին պատասխանելու համար և ասեմ, որ ձեզ հետ կապի դուրս գա»,- ասաց նա։
Սակայն «Թովմասյան» հիմնադրամից այդպես էլ որևէ ճշտում հնարավոր չեղավ անել։