Ափսոս, որ այս շենքը պետք է քանդեն․ «Հայփոստ»-ի վերջին շունչը

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 18:42 19-02-2025
Երևանի Սարյան փողոցի «Հայփոստ»-ի շենքն անմխիթար վիճակում է։

Oragir.News-ը այսօր՝ փետրվարի 19-ին, այցելեց և նկարահանումներ իրականացրեց «Հայփոստ»-ի շենքի ներսում։ Հոլովակում երևում է, թե ինչ վիճակում է գտնվում այն։ Շենքի պատերը ամբողջովին ճաքած են, տարածքը՝ փոշու մեջ կորած։

Աշխատակիցներից մեկն էլ մեզ հետ զրույցում դժգոհություն հայտնեց և ասաց, որ շուտով դուրս են գալու։ «Ափսոս, որ այս շենքը պետք է քանդեն։ Սաղ ՔՊ բերեցին լցրեցին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի շենքն օտարվելու էր «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։

Համապատասխան որոշման նախագիծը ներառված էր կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։ Հավելենք, որ «Հայփոստի» շենքը և հարակից շինությունները կառավարությունը հանրային գերական շահ է ճանաչել և հանձնել մասնավորի:

Մանրամասները՝ տեսանյութում: