Թշնամին Փաշինյանին դեռ մեդալներ է բաժանելու մատուցած ծառայությունների համար. փաստաբան
copy image url

Թշնամին Փաշինյանին դեռ մեդալներ է բաժանելու մատուցած ծառայությունների համար. փաստաբան

Ներքին Միտք 2 ամիս առաջ - 21:23 18-02-2025
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Բաքվի դատարանում մեր հայրենակիցների շինծու դատավարության ընթացքում ընթերցվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որպես ադրբեջանցիների նկատմամբ վերջին տասնամյակներում կատարված բազմաթիվ «հանցագործությունների» կազմակերպիչներ են ներկայացվել Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Բաբայանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Արշավիր Ղարամյանը, և ուրիշներ։

Այդ ցանկում չկա 44-օրյա պատերազմում ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի կեղծ դերը ստանձնած Նիկոլ Փաշինյանը կամ նրան հարող որևէ զինվորական, իսկ պատճառը բոլորիդ համար պարզ է, թշնամին նրանց դեռ մեդալներ է բաժանելու մատուցած ծառայությունների համար…»։

Ամենից շատ դիտված