Արարատի մարզում Opel-ը բախվել է շինության պատին և փլուզել այն.  19-ամյա վարորդը  մահացել է. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում Opel-ը բախվել է շինության պատին և փլուզել այն. 19-ամյա վարորդը մահացել է. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 21:02 18-02-2025
Այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական ավտովթարի է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Մովսես Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Հովտաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող շինության քարե պատին և փլուզել այն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը «Մասիս» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում