Տիրան Խաչատրյանը ՀՀ ազգային հերոս է, չեք գտնի նման կարգավիճակ ունեցող մեկին, ով կալանքի տակ է եղել

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 14:35 18-02-2025
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, մեկնարկել է գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը:

Տիրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը հայտարարեց, որ պետք է հաշվի առնել Տիրան Խաչատրյանի անձը․ նա 3 պատերազմների մասնակից է, ՀՀ ազգային հերոս է, բազմաթիվ շքանշաններ ունի, խնամքին ունի հիվանդություն ունեցող կին, հաշմանդամության կարգ․ «Իմ պրակտիկայից ելնելով՝ ՀՀ-ում չեք գտնի նման կարգավիճակ ունեցող մեկին, ով կալանքի տակ է եղել․․․ Դատարանին միջնորդում եմ, որ ավելի նվազ խստություն պարունակող խափանման միջոց կիրառի»,- նշեց նա։։

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է Տիրան Խաչատրյանը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի օրերին՝ ռազմական դրության ընթացքում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ իբրև անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի