Օդանավակայանում երկու հայ տղամարդ կոտրել են ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից
copy image url

Օդանավակայանում երկու հայ տղամարդ կոտրել են ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից

Ներքին 2 ամիս առաջ - 11:58 18-02-2025
Նովոսիբիրսկի օդանավակայանում երկու հայ տղամարդ կոտրել են ելքի դուռը ու վազել ինքնաթիռի հետևից, այս մասին հայտնում է SHOT տելեգրամ ալիքը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Տղամարդիկ ուշացել են թռիչքից, բայց որոշել են չհանձնվել: 37-ամյա Անդրանիկ Թ.-ն և 42-ամյա Սպարտակ Թ.-ն կոտրել են ելքի դուռը, միացրել հրդեհային ազդանշանը։ Այնուամենայնիվ, ինքնաթիռի՝ նրանց անհաջող հետապնդումը շատ արագ ավարտվել է. անմիջապես ձերբակալվել են անվտանգության աշխատակիցների կողմից:

Տղամարդկանց նկատմամբ համապատասխան արձանագրություններ են կազմվել։ Նրանց սպառնում է մինչև 5 հազար ռուբլի տուգանք։

Ամենից շատ դիտված