Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը Էր Ռիադում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: Այս մասին հայտնում է SPA սաուդյան գործակալությունը։
Ռուբիոն Սաուդյան Արաբիա է ժամանել Իսրայելից՝ Մերձավոր Արևելք կատարած իր առաջին շրջագայության շրջանակում։
Ռուբիոյի և Սալմանի հանդիպումն անցկացվել է ամերիկյան և ռուսական պատվիրակությունների հանդիպման նախօրեին՝ Էր Ռիադում Ուկրաինայի հարցով երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովը նախապատրաստելու նպատակով։ Նրանց հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հայտնում։