Բակո Սահակյանին և մյուսներին այնտեղից դուրս բերելու հարցով էի զբաղված, ոչ թե հանրահավաքով. Քոչարյան

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 17:46 17-02-2025
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով հարցին՝ «Ինչո՞ւ «չի կրել» Նիկոլ Փաշինյանին», ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է՝ ժողովուրդը բավարար չափով չի քվեարկել:

Հակադարձմանը՝ ինչո՞ւ Արցախի համար Հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին չի գնացել, Քոչարյանն ասաց․ «Եղել է իմ ամբողջ թիմը, արվել է հայտարարություն, որն ընդունվել է իմ մասնակցությամբ: Իսկ այդ պահին ես օրը 5-6 անգամ կապի մեջ էի Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ և այլ մարդկանց: Բաներ կա, հիմա չեմ կարող ասել, այո, առաջարկել եմ տարբերակներ գտնել նրանց այնտեղից հանելու համար: Կգա ժամանակը, դրա մասին միգուցե ավելի բացահայտ կպատմեմ: Այդ պահին իմ մտահոգությունը դա էր»։

Ամենից շատ դիտված