Զատուլինի մուտքը Հայաստան արգելելը ապերախտության գագաթնակետն է. Քոչարյան

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 13:32 17-02-2025
Սփյուռքի մասնկացությունը ՀՀ կյանքում շատ նպատակաուղղված ձևով նվազեցրել են։ Ասուլիսին նման տեսակետ հատնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես պատճառ նշելով որոշ գործիչների՝ ՀՀ մուտքի արգելքը։

«Ինչի մարդ չկա՞ր սփյուռքում, որ ինձ քննադատում էր, իհարկե կար, բայց իմ մտքով չէր անցնի, որ որևէ հայի մուտքը Հայաստան կարելի է արգելել։ Կամ այն ռուս քաղաքական գործիչների մուտքն արգելել Հայաստան, որոնք իրենց քաղաքական գործունեությամբ միշտ ՀՀ-ի կողքին են եղել, օրինակ, Զատուլինի. ապերախտության գագաթնակետն է։ Դրանից հետո գիտե՞ք` ինչ են ասում, ավելի լավ է՝ էս հայերից հեռու մնանք, սրանք «գցող» են»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ Հայաստանը սփյուռքով և առանց սփյուռքի տարբեր քաշային կարգերում է։

Ամենից շատ դիտված