ԵՄ-ն դիրքորոշում չունի Կիևի կողմից տարածքային զիջումների վերաբերյալ. Ֆրանսիայի ԱԳՆ
copy image url

ԵՄ-ն դիրքորոշում չունի Կիևի կողմից տարածքային զիջումների վերաբերյալ. Ֆրանսիայի ԱԳՆ

Արտաքին 2 ամիս առաջ - 17:51 16-02-2025
Եվրամիությունը հստակ դիրքորոշում չունի տարածքային զիջումների վերաբերյալ, որոնք Ուկրաինան պետք է անի հակամարտության կարգավորման շրջանակներում։ Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

«Մենք հստակ դիրքորոշում չունենք տարածքային ասպեկտների վերաբերյալ, ուկրաինացիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ փոխզիջում են պատրաստ ընդունել»,- ասել է նախարարը։

Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ Բարոն նշել է, որ «Եվրոպան այսպես թե այնպես կներգրավվի քննարկումներում»։ Նրա կարծիքով, «ԵՄ-ն է, որ անվտանգության երաշխիքներ կտա Կիևին»։