BRICS-ի գագաթնաժողովը, որը 2025-ին նախագահելու է Բրազիլիան, կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-ից 7-ը։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Հաստատվել են 2025 թվականին BRICS-ի գագաթնաժողովի անցկացման ամսաթիվն ու վայրը: Այն կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-ից 7-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Բրազիլիան BRICS-ի նախագահությունը ստանձնել է հունվարի 1-ից։ 2024 թվականին կազմակերպությունը նախագահում էր Ռուսաստանը: