Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզում հրավիրում է ԵՄ առաջնորդների արտակարգ գագաթնաժողով: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկուն:
«Ես շատ գոհ եմ, որ նախագահ Մակրոնը մեր առաջնորդներին հրավիրել է Փարիզ»,- ասել է նա։
Սիկորսկին նշել է՝ ակնկալում է, որ եվրոպական երկրների ղեկավարները կքննարկեն այն մարտահրավերները, որոնք առաջացել են ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության հետ կապված և միջազգային հարցերում նրա որոշումների հետևանքները։
ԵՄ երկու պաշտոնյա հրապարակմանը հայտնել են, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը։ Պարզ չէ, սակայն, թե ԵՄ քանի երկրների ղեկավար կմասնակցի դրան։