Ալթայում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
copy image url

Ալթայում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Արտաքին 2 ամիս առաջ - 12:48 15-02-2025
ՌԴ Ալթայի Հանրապետությունում փետրվարի 15-ի առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը ռուս սեյսմոլոգները գնահատել են 6,4 մագնիտուդ: Մոսկվայի ժամանակով 04:48-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոշ-Ագաչ ավանից մոտ 28 կմ դեպի արևմուտք։

Նշվում է, որ ավերածությունների մասին սոցցանցերում հրապարակված հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։ Բնակիչներին հորդորել են վստահել պաշտոնապես հաստատված տեղեկատվությանը և հանգստություն պահպանել։

Ամենից շատ դիտված