Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղություն առանց ռազմաքաղաքական հավասարակշռության հնարավոր չէ. իրանագետ
copy image url

Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղություն առանց ռազմաքաղաքական հավասարակշռության հնարավոր չէ. իրանագետ

Ներքին Միտք 2 ամիս առաջ - 00:08 15-02-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուղղակի ապշեցուցիչ է, երբ մեզանում դեռևս կյանքի իրավունք ունի արմատապես սխալ այն մտայնությունը, որ, իբր թե, հնարավոր էր առանց ռազմական բաղադրիչի Արցախի հայության անվտանգ գոյությունը Բաքվի բարբարոսական վարչախմբի իշխանության պայմաններում։

Ջավախքի հայության տիպաբանորեն, իբր, նման օրինակը կոպիտ սխալ է, հենց միայն այն պատճառով, որ Վրաստանը պետականության և միջէթնիկական համակեցության հազարամյակների ավանդույթի երկիր է, իսկ Ադրբեջանն արհեստածին է, ցեղասպան և ագրեսիվ էթնոկրատիական կազմավորում, ինչին պետք է գումարել նաև ժառանգական բռնապետություն լինելու հանգամանքը։

Գրեթե նույն սխալն է կատարվում նաև այն դեպքում, երբ հնարավոր է դիտարկվում, առանց ռազմաքաղաքական հավասարակշռության առնվազն վերականգնման, Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության գաղափարը։ Որքան էլ դա ցավալի թվա, նման բան ուղղակի հնարավոր չէ»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի