Պապիկյանն ու Իտալիայի ՊՆ  նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը
copy image url

Պապիկյանն ու Իտալիայի ՊՆ նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը

Ներքին 2 ամիս առաջ - 15:33 14-02-2025
ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Պաշտպանության նախարարներն ընդգծել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Ամենից շատ դիտված