Նախօրենին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով գույքահարկի բարձրացմանը նշել է, որ բարձր գույքահարկն ընդամենը նշանակում է` քաղաքացին իր տան մեջ նստած հարստացել է. «Եթե ձեր գույքահարկը թանկացել է, նշանակում է ձեր տան գինը բարձրացել է, նշանակում է` քաղաքացին իր տան մեջ նստած հարստացել է։ Որ գույքահարկը ավելացել է ձեր պապենական տների վրա դառնալով մի քանի հարյուր հազար, դա սուտ է, դուք ուղղակի հարստացել եք»։
Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում և բնակիչներին հարց ուղղել. «Դուք համարու՞մ եք, որ նստած տեղը հարստացել եք»։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը տարօրինակ ու անտրամաբանական համարեցին այս հայտարարությունը։
«Ո՞նց կարելի է նստած տեղը հարստանալ, առանց աշխատելու։ Վարչապետի լոգիկան, որ էդքան լինի, մեր օրն էլ էս կլինի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ հարցված էլ նշեց, որ համաձայն չէ այդ հայտարարության հետ։
«Փաշինյանը գլուխը պատին ա տվել»,- ասաց նա։ «Իմ տեսքից չի երևու՞մ, որ ես շատ հարուստ եմ։ Շնորհակալ եմ իմ մասին տենց մեծ կարծիքի համար»,- պատասխանեց նա։
Մանրամասները`տեսանյութում։