Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների համար մշակութային միջոցառումներ են կազմակերպվել
copy image url

Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների համար մշակութային միջոցառումներ են կազմակերպվել

Ներքին 2 ամիս առաջ - 16:18 13-02-2025
Փետրվարի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախաձեռնված մշակութային միջոցառումների շարքը, որի ընթացքում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ներկա գտնվելու համար, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահին բեղուն համագործակցության և հիասքանչ հյուրընկալության համար: Դավիթ Կարապետյանն իր խոսքում կարևորել է նման միջոցառումների անցկացումը, որը միտված է առավել սերտացնելու շփումները Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ:

Այցի շրջանակներում դիվանագետները ծանոթացնել են պատկերասրահի հավաքածուի մի մասին, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարության ու Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ իրականացված նախագծերին:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի