Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. hայտնի է 15 տուժածի մասին
copy image url

Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. hայտնի է 15 տուժածի մասին

Արտաքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 16:10 13-02-2025
Մյունխենի կենտրոնում Mini Cooper ավտոմեքենան մխրճվել է Verdi արհմիության ցույցի մասնակիցների խմբի մեջ, ինչի հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, տուժածներին տեղափոխում են հիվանդանոցներ: Bild-ի տվյալներով՝ խոսվել է միջադեպից առաջ հնչած կրակոցների մասին, սակայն տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չկա:

Վարորդը ձերբակալվել է, նրա արարքի դրդապատճառները մնում են անհայտ: Ոստիկանները հետաքննում են հանգամանքները։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված