Ամերիկայի ծոցը գնաս․ Թրամփի նոր հրամանագիրը․ Bloomberg
copy image url

Ամերիկայի ծոցը գնաս․ Թրամփի նոր հրամանագիրը․ Bloomberg

Մամուլ Արտաքին 2 ամիս առաջ - 09:09 13-02-2025
Bloomberg-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված հրամանագրի համաձայն, Մեքսիկական ծոցը վերանվանվում է Ամերիկայի ծոց։

Այս որոշման հիման վրա, տեխնոլոգիական ընկերություններն իրենց քարտեզագրական ծառայություններում սկսել են կիրառել նոր անվանումը։

Հետևելով Google-ին՝ Apple-ը նույնպես սկսել է իր քարտեզներում Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոց։

Նշվում է, որ առայժմ դա տեսնում են միայն ԱՄՆ-ի օգտատերերը, սակայն փոփոխությունը շուտով կազդի Apple սարքերի վրա ողջ աշխարհում։