ՀՀ միակ ղեկավարը, որը փաստաթղթի տակ դրել է ստորագրություն, դա Փաշինյանն է․ Էդուարդ  Աբրահամյան
copy image url

ՀՀ միակ ղեկավարը, որը փաստաթղթի տակ դրել է ստորագրություն, դա Փաշինյանն է․ Էդուարդ Աբրահամյան

Միտք Ներքին 2 ամիս առաջ - 08:49 13-02-2025
Միջազգային հարաբերությունների դոկտոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի դասախոս Էդուարդ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ի՞նչ կապ ունի, թե Սադարակում կամ Քի Վեսթում ինչ է քննարկվել, կամ ինչ է խոսվել։ Հասկացե՜ք, այդ ամբողջն պատմություն է այլևս։ Ներկա իրավիճակի վրա, ներկա քաղաքական ու ուժային կոնֆիգուրացիաների վրա զրո ազդեցություն ունեցող պատմական "սենսացիաներ" են, վաղուցվանից մահացած կամ նավթալինոտ նախկին ադմինիստրացիաների ու առաջնորդների զրույցներ։ Զրույցներ մի հիմնախնդրի շուրջ, որը առնվազն 2023ից էլ գոյություն չունի՝ հիմնախնդրի հիմնական շահագու Հայաստանի Հանրապետության, որպես վիճարկող կողմ իր իրավունքներից հրաժարվելու "ջանքերի" շնորհիվ։
Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարը, որը փաստաթղթի տակ դրել է իր ստորագրությունը, որտեղ կա հստակ ձևակերպված բովանդակություն և հստակ ձևակերպված պարտավորություններ, դա ՆՓ-ն է։ ՆՓ-ն Մեղրու միջանցքը կամ Սյունիքի մի մասը "քննարկման առարկա" է դարձրել ոչ թե ինչ որ 1990-ականների վերջ, կամ 2000-ականների սկիզբ տեղի ունեցած պատմական զրույցների հետևանքով, այլ կոնկրետ 2020թ․ նոյամբերի 9-ի եռակողմ Հայտարարության տակ ստորագրման պատճառով։

Ամենից շատ դիտված