Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր խոսքն ուղղեց Նիկոլ Փաշինյանին.
«Խոսում եք բանակցային գործընթացից, ասում եք՝ բանակցային գործընթացին ծանոթացել ենք Իլհամ Ալիևից։ Նախկին նախագահներից ոչ մեկի հետ չեք խոսել։ Ձեր արտգործնախարարին հարցրել եք, բա այն մնացած արտգործնախարարները որ կան, մի անգամ իրենց հետ հանդիպում կազմակերպե՞լ եք՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի, ասել է՝ կարիքը չենք տեսնում։
Իսկ Մեղրիի մասով Խորհրդային Միության ժամանակ Ադրբեջանի առաջնորդները ցանկացել են այդ կապն ունենալ, բայց որևէ մեկը չի գնացել այդ քայլին, ընդամենն արածը պետք է գնահատվեր ու դրա վրա ստեղծվեր։
Մի բան էլ եմ ուզում ասել՝ այդ ի՞նչ է ձեր այդ թղթերի վիճակը, որ չեք կարողանում մի հատ Քի Վեստի թուղթը գտնեք արխիվներից ու ցույց տաք, այդ ինչ դժվար է, խճճվել եք, ասում եք՝ թուղթը չենք կարողանում գտնել»։
Պատգամավորի խոսքի ավարտից հետո Ալեն Սիմոնյանը հորդորեց մի հարց ձևակերպել, Գառնիկ Դանիելյանն էլ պատասխանեց՝ ձևակերպված է, ինչից հետո Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնի մոտ հրավիրեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե Գառնիկ Դանիելյան էլ, Փաշինյան էլ Իջևանից են, իրար լեզու գուցե հասկանում են։