Արտաշատում «Opel»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից 2-ը՝ անչափահաս. shamshyan.com
copy image url

Արտաշատում «Opel»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից 2-ը՝ անչափահաս. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 16:54 12-02-2025
Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Պարգև Չ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ինչից հետո ավտոմեքենան հայտնվել է բնակչի տան հողամասում։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վիրավորներից 2-ը անչափահասներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված