Բուռն քննարկումներից հետո ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրինագիծը։ Օրինագծի նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ ձայները 7-ն էին, ձեռնպահ՝ 0։
«Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու: