Ավագանին մերժեց 100 դրամի նախագիծը
copy image url

Ավագանին մերժեց 100 դրամի նախագիծը

Ներքին 2 ամիս առաջ - 16:20 11-02-2025
Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանին քվերակությամբ մերժեց Երևանի տրանսպորտի մեկ ուղետոմսը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը։

Մի քանի ժամ տևած քննարկումից հետո Երևանի ավագանին նախագիծը չընդունեց 27 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ ։

Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագծով առաջակվում էր, ի շարս այլ փաթեթների և սոցիալական արտոնությունների, սահմանել նաև մեկ ուղևորափոխադրման համար 100 դրամ սակագինը։

Նախագծի հիմքում ընկած է եղել 80 հազար քաղաքացիների ստորագրությունը։

Նախագիծը ներկայացնող Արամ Թորոսյանը կարծիք հայտնեց, որ միանգամայն հնարավոր է զարգացնել տրանսպորտն՝ առանց թանկացնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված