2025 թվականի փետրվարի 7-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել վաճառել Իսրայելին զինամթերք, որը ներառում է տարբեր հեռահարության ռումբեր և համակարգեր:
Ընդհանուր գործարքի արժեքը 6 մլրդ 750 մլն դոլար է: Փաթեթը ներառում է GBU-39/B փոքր ռումբեր, որոնք համատեղելի են իսրայելական F-15 Ra'am, F-16 Sufa և F-35 Adir ինքնաթիռների հետ:

Առաջարկվող վաճառքը ներառում է 2,166 GBU-39/B փոքր տրամագծով ռումբեր (SDB-I), 2,800 MK 82 ընդհանուր նշանակության ռումբեր և Joint Direct Attack Munition (JDAM) ուղղորդման կոմպլեկտներ:
Բացի այդ, Իսրայելը կստանա 17475 միավոր FMU-152A/B պայթուցիչներ, FMU-139 պայթուցիչներ, ռումբերի բաղադրիչներ, ինչպես նաև նյութատեխնիկական և ծրագրային աջակցություն։
JDAM կոմպլեկտները դրանք սարքավորումներ են, որ պարզ, չկառավարվող ռումբերը, օրինակ՝ MK 82-ը, MK 84-ը և BLU-109-ը, վերածում են GPS-ով կառավարվող ռումբերի, ինչն առավելագույնը բարելավում է այդ զինամթերքի ճշգրտությունը նույնիսկ ամենաանբարենպաստ եղանակային պայմաններում: