ԱՄՆ-ի հետ նոր գործարքի կնքումը չի բխի Իրանի ազգային շահերից։ Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։
«ԱՄՆ-ին երբեք չի կարելի հավատալ։ ԱՄՆ-ի հետ գործարքը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար։ Այսօր մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ի հետ գործարքը կհամապատասխանի մեր շահերին»,- իրանական պետական հեռուստառադիոընկերությանն ասել է Արեֆը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում արդեն ապացուցել է, որ իրեն չի կարելի վստահել, և հիմա դժվար թե փոխի իր վարքը։
Նշենք, որ փետրվարի 4-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի վրա ԱՄՆ-ի առավելագույն ճնշումը վերականգնելու մասին: Փաստաթուղթը նախատեսում է Վաշինգտոնի կողմից իրանական նավթի արտահանման կրճատմանն ուղղված ջանքերի ակտիվացում։ Բացի այդ, Թրամփը հնարավոր է համարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան հետ հանդիպման հնարավորություն և հայտարարել, որ պատրաստ է «հիանալի գործարք» կնքել Իրանի հետ։