Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների համագործակցությունը երկու երկրի բարեկեցության, անվտանգության և բարգավաճման անհրաժեշտ, առանցքային տարրն է։ Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանին ծաղիկներ խոնարհելու արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս համագործակցությունը, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ, առանցքային տարր է մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության, անվտանգության և բարգավաճման համար։ Ուստի այն, ինչ անում ենք այսօր, ինձ համար հատուկ արդիական իմաստ ունի։ Սա ոչ միայն պատմության, այլև այսօրվա և վաղվա օրվա մասին է», - ասել է նա: