Երեկ մի տաքսու վարորդ մոտեցավ և ասաց, որ 30 հազար դոլարի չվճարած տուգանքներ ունի. Փաշինյան
copy image url

Երեկ մի տաքսու վարորդ մոտեցավ և ասաց, որ 30 հազար դոլարի չվճարած տուգանքներ ունի. Փաշինյան

Ներքին 2 ամիս առաջ - 19:04 09-02-2025
Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ եւ ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունի եւ ակնկալում է, որ անհույս վարկերի նման մի ծրագիր էլ իրենց համար անենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրեն անկեղծ ասացի, որ հիշում եմ, որ 2018թ. տուգանքների համաներումը դուր չեկավ շատ վարորդների, ովքեր տուգանքները պարտաճանաչ վճարել են եւ մի տեսակ մեղավոր դուրս եկանք նրանց առաջ:

Բայց ինձ մոտեցած տաքսու վարորդն ասում էր, թե իր վիճակում շատ մարդիկ կան եւ հիմնականում տաքսու վարորդներ: Ամեն դեպքում, սա էլ մտածելու թեմա է, բայց այստեղ հարկավոր է նաեւ պարտաճանաչ վճարած վարորդների ըմբռնումը:

Իհարկե, ինչպես անհույս վարկերի դեպքում, այս դեպքում էլ խոսքը կարող է վերաբերվել միայն մի քանի տարվա վաղեմության տուգանքներին ու ոչ թե համաներման, այլ սպիտակ դաշտում աշխատելու եւ կամաց-կամաց, այդ թվում եկամտային հարկի կամ տուրքերի նվազեցումներով վճարելու եղանակով: Մտածենք»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված