ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տեսանյութ է հրապարակել. «Ուզում եմ խոսել մեր առաջ ծառացած վտանգների մասին: Այդ վտանգները շոշափելի են, մեծ են և առնչվելու են բոլորիս... Նախ՝ առիթ է հիշեցնել, թե ուր էին և ուր ենք այսօր»:
Օսկանյանը հիշեցրել է, որ մինչև 2008 թվականը իր նախարարության 10 տարիները եղել են Հայաստանի վերելքի տարիներ. Ղարաբաղն իր հարակից տարածքներով եղել է փաստացի անկախ, Հայաստանի սահմանները եղել են անխոցելի, Մեղրին եղել է իր տեղում, ունեցել ենք հուսալի դաշնակիցներ և Արևելքում, և Արևմուտքում, և Հայաստանը իր հստակ տեղն ու դերն է ունեցել տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ: