Քննարկվում է ՆԱՏՕ-ի զինվորականներին Գրենլանդիա ուղարկելու հնարավորությունը՝ կապված կղզու նկատմամբ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների հետ, գրում է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ աղբյուրների տվյալների՝ ոչ պաշտոնական խորհրդակցություններին մասնակցած երկրների թվում եղել է Գերմանիան։ Կողմերը քննարկել են՝ ինչպես կարող են ՆԱՏՕ-ի զինվորականներն օգնել՝ դիմակայել Թրամփի սպառնալիքներին։
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը կողմ էր արտահայտվել, որ Դանիան հրաժարվի Գրենլանդիայից՝ հօգուտ ԱՄՆ-ի: Նրա կարծիքով՝ դա պահանջվում է ամերիկյան ազգային շահերը պաշտպանելու համար։
Նա նաև հրապարակավ չի հրաժարվել կղզին ամերիկյան վերահսկողության տակ առնելու նպատակով ռազմական ուժ գործադրելու հնարավորությունից։