ԱՄՆ-ն Մյունխենում կներկայացնի Ուկրաինայի պատերազմն ավարտելու ծրագիրը
copy image url

ԱՄՆ-ն Մյունխենում կներկայացնի Ուկրաինայի պատերազմն ավարտելու ծրագիրը

Արտաքին 2 ամիս առաջ - 13:23 06-02-2025
Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը փետրվարի 14-ից 16-ը Մյունխենի անվտանգության համաժողովում կներկայացնի Ուկրաինայում պատերազմն ավարտելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը, գրում է Bloomberg-ը։

Գործակալության զրուցակիցները չեն հստակեցրել, թե որքան մանրամասն կներկայացվի ծրագիրը և ինչ ձևաչափով։

Սակայն վերջին շաբաթներին Քելլոգի և այլ պաշտոնյաների մեկնաբանություններն ու հրապարակային հայտարարությունները հասկացնում են, որ ծրագիրը հիմնված կլինի «խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքի վրա, այսինքն՝ պատերազմող կողմերին խաղաղություն պարտադրելու միջոցով: