Ուղիղ եթեր

Տրիբունալ՝ Պուտինի համար, գերմանական հարցում, ԱՄՆ–ն կմտնի Գազա, Ուեսթի սկանդալը․ Միջազգային մամուլ

Մամուլ Արտաքին 2 ամիս առաջ - 10:21 05-02-2025
1) Euronews-ը գրում է. Գերմանիայի կանցլերի պաշտոնի թեկնածու, ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի ներկայացուցիչ Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ իր կուսակցությունը չի համագործակցի «Գերմանիայի այլընտրանք» (AfD) ծայրահեղական կուսակցության հետ ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Գերմանիայում տեղի են ունեցել լայնածավալ բողոքի ցույցեր Մերցի՝ միգրացիոն օրենքները խստացնելու առաջարկի դեմ, որով նա աջակցում էր «Գերմանիայի այլընտրանք» կուսակցությանը։

Մերցը ընդգծել է, որ այդ կուսակցության հետ ցանկացած բանակցություն բացառված է։

2) Ըստ France 24-ի՝ ԵՄ ներկայացուցիչ Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիա իրականացնելու համար Վլադիմիր Պուտինը պատասխանատվության է ենթարկվելու, նույնիսկ եթե Թրամփը նրա հետ խաղաղության բանակցություններ սկկսի։

Ըստ Կալլասի՝ ստեղծվելու է ռազմական դատարան՝ Եվրոպայի խորհրդի հիման վրա, որը ներառելու է 41 պետություն։

Կալլասը կոչ է արել մյուս երկրներին միանալու այս նախաձեռնությանը, ինչը կնպաստի միջազգային իրավունքի ամրապնդմանը և արդարության ապահովմանը։

3) Politico-ն հայտնում է. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին տարիներով ձգձգվի, ապա միջուկային զենքը կարող է դառնալ Ուկրաինայի անվտանգության միակ երաշխիքը։

Պիրս Մորգանին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է միջուկային զենք, որը կլինի զսպող միջոց՝ Ռուսաստանից պաշտպանելու համար:

4) CNN-ը գրում է, որ Կասու Մարցուն համարվում է աշխարհի ամենավտանգավոր պանիրը։

Այն պատրաստվում է Իտալիայի Սարդինիա կղզում՝ հատուկ ճանճերի թրթուրների օգնությամբ։

Երբ պանիրը պատրաստվում է, պանրի համար նախատեսված ճանճերի թրթուրներին դնում են նրա մեջ։

Պանիրը սկսում է բորբոսնել, սակայն տարօրինակն այն է, որ թրթուրները սնվում են պանրով, բայց չեն մահանում։

Շատերը պանիրը ուտում են հենց թրթուրների հետ միասին։

Չնայած նրան, որ արտադրությունը և վաճառքը պաշտոնապես արգելված են, այն դեռ հնարավոր է գտնել Սարդինիայի որոշ շուկաներում։

5) Pravda-ն հայտնում է. գերմանացիների մեծ մասն աջակցում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։

Գերմանացիների 67%-ն աջակցում է Գերմանիայի կողմից Ուկրաինային ռազմական աջակցությանը, դրա մասին են փաստում ZDF հեռուստաալիքի համար անցկացված հարցման արդյունքները։

Հարցվածների 27%-ը կարծում է, որ օգնությունը պետք է ավելացնել։

Զենքի մատակարարմանը դեմ է հարցվածների 27 տոկոսը։

Իսկ գերմանացիների 59%-ը կողմ է, որ գերմանական բանակը մասնակցի խաղաղապահ առաքելություններին, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար հաստատվի։

6) Reuters-ը գրում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես դուրս եկավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և արգելեց Մերձավոր արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը (UNRWA) տրվող ֆինանսավորումը:

Թրամփը նաև ստորագրել է «կոշտ» հրահանգ՝ ուժեղացնելու ճնշումները Իրանի նկատմամբ, սակայն միևնույն ժամանակ նշել է, որ պատրաստ է հանդիպել Իրանի առաջնորդի հետ՝ քննարկելու Թեհրանի՝ միջուկային հավակնություններից հրաժարվելու հարցը:

7) Barrons-ը գրում է. Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը մերժել է Յուլյա և Օլեգ Նավալնիների հայցն ընդդեմ Yves Rocher ընկերության, որին նրանք մեղադրում են զրպարտության մեջ։

Այժմ ընտանիքը չորս ամիս ժամանակ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու համար:

Հիշեցնենք, որ 2012 թվականին «Իվ Ռոշեր Վոստոկի» տնօրենի հայտարարությունը հիմք է հանդիսացել Ալեքսեյ և Օլեգ Նավալնիների քրեական հետապնդման համար։

8․ CNN-ը տեղեկացնում է. Սալվադորը կընդունի ԱՄՆ-ից արտաքսված հանցագործներին և միգրանտներին, բայց Չեկոտ բանտում։ Չեկոտը երկրի ամենադաժան բանտն է, որը կառուցվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար: Այն կարող է տեղավորել մինչև 40 հազար բանտարկյալի։ Բանտային ծանր պայմանները բազմիցս արժանացել են իրավապաշտպանների քննադատությանը։

8) The News York Times-ը գրում է. Սպիտակ տանը Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար:

Նա չի բացառել, որ ԱՄՆ–ն զորք կուղարկի, և խոստացել է անձամբ այցելել Գազա։

Հայտարարությունը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել։ Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին դա անվանել է «խելագար» քայլ, որը կհանգեցնի զոհերի և տասնամյակների պատերազմի:

9) Billboard-ը գրում է. Քանյե Ուեսթն ասում է, որ Գրեմմիի մրցանակաբաշխության իրենց սկանդալը ավելի մեծ ուշադրություն է գրավել, քան բուն արարողությունը:

Թափանցիկ զգեստով Բիանկա Ցենսորին ավելի հաճախ են Google-ում փնտրել, քան մրցանակի դափնեկիրներին։

Սկանդալի ֆոնին Yeezy ապրանքանիշը թողարկել է նոր հավաքածու, որում ներկայացված է մինիմալիստական ոճի թափանցիկ զգեստ, որը նման է Բիանկայի հագած զգեստին:

Նոր ապրանքի արժեքը 20 դոլար է։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում