Աբովյան քաղաքի Սբ Հովհաննես եկեղեցու մոտ դանակահարված 3 երիտասարդներից մեկը մահացել է. shamshyan.com
copy image url

Աբովյան քաղաքի Սբ Հովհաննես եկեղեցու մոտ դանակահարված 3 երիտասարդներից մեկը մահացել է. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 19:28 04-02-2025
Փետրվարի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանանցման բաժանմունքում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը։

Վերջինը «կրծքավանդակի վերին աջ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ նշված հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 1-ին, Աբովյան քաղաքում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու դիմաց տեղի ունեցած դանակահարության հետևանքով։

Նշված հանցագործությունը բացահայտված է, կան ձերբակալվածներ, այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ վիրավոր քաղաքացիներ կան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված